Քիմ Քարդաշյանը հայկական ծագման պատճառով սկանդալի կիզակետում է հայտնվել

Հնդիկներին ամենևին դուր չի եկել, որ Vogue India հանդեսի մարտ ամսվա համարի շապիկին հայտնվել է Քիմ Քարդաշյանի նկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ռեալթի հեռուստաշոուների ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարը հայտվել է Vogue India հանդեսի մարտ ամսվա համարի շապիկին, ինչն էլ մեծ աղմուկի պատճառ է դարձել։ Այս մասին տեղեկացնում է foxnews.com-ը։

Բոլորը չէ, որ նրա լուսանկարը տեսնելով ուրախացել են։ Հնդիկներին դուր չի եկել այն, որ հանդեսի շապիկին ոչ թե Հարավային Ասիայի որևէ երկրի ներկայացուցիչի լուսանկարն է հայտնվել, այլ հայկական արմատներով կնոջ։

 

Ի դեպ, Քարդաշյանն առաջին անգամ չէ, որ հիասթափեցնում է հնդիկներին։

Իր «Keeping Up With the Kardashians» շոուներից մեկում նա հնդկական խոհանոցի ճաշատեսակները զզվելի է անվանել։ Դրանից հետո Քարդաշյանի հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին։ Այդ ժամանակ նա փորձելով պաշտպանվել` հայտարարեց, որ հնդիկներին և նրանց մշակույթը վիրավորելու մտադրություն չի ունեցել և որ անգամ հայկական խոհանուցում անտանելի ու զզվելի ճաշատեսակներ կան։

«Ճաշակի հարց է։ Կան շատ ճաշատեսակներ, որոնք ես չեմ սիրում։ Որոշ հայկական ճաշատեսակներ նույնպես ինձ դուր չեն գալիս, ես դրանք զզվելի եմ համարում, բայց դա ամենևին չի արտացոլում իմ վերաբերմունքն ու կարծիքը հայերի ու իմ մշակույթի մասին»,- հայտնել է Քարդաշյանը E! պարբերականին։