Հայաստանի ՀՆԱ–ի աճն անցած տարում 7,5% է կազմել

Հայաստանի ՀՆԱ-ի անցած տարվա աճը վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշն է
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է 2017 թվականի համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը՝ 7.5 տոկոս:

Վերջին 10 տարում այն ամենաբարձրն է: ՀՆԱ երկնիշ աճ արձանագրվել է 2002-2007 թվականներին` միջինում 13 տոկոս:

ԱՎԾ տվյալների hամաձայն ` 2017 թվականին hամախառն ներքին արդյունքը բացարձակ արժեքով կազմել է 5 տրիլիոն 580 միլիարդ 116.9 միլիոն դրամ: