Հաշմանդամություն ունեցող զինվորականներն աշխատավայրում արտոնություններ կստանան

Կրճատումների դեպքում հաշմանդամություն ունեցող զինվորականներին և զոհված զինծառայողների ընտանիքիների անդամներին աշխատանքից կազատեն վերջին հերթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հաշմանդամություն ունեցող զինվորականներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հնարավորության դեպքում կպահեն իրենց աշխատատեղերում։ Այդ մասին չորեքշաբթի կառավարական ժամի ընթացքում հայտարարեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին։

Պետրոսյանը հիշեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքն առաջարկել է արտոնություններ սահմանել զինվորականների և նրանց ընտանիքների անդամների համար։

«Նրանք պետք է աշխատանքի և գումար վաստակելու առաջնահերթ իրավունք ունենան», — ասաց Պետրոսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունն արդեն նման առաջարկներ է նախապատրաստել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծում։ Շուտով օրինագիծը կհաստատվի կառավարության կողմից և կքննարկվի խորհրդարանում։

Մասնավորապես, ձեռնարկություններում կրճատումների դեպքում պետք է պահել առաջին հերթին նախկին զինվորականներին, որոնք հաշմանդամության թոշակ են ստանում, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, եթե նրանց խնամքի տակ անչափահաս երեխաներ կան և (կամ) չունեն մասնագիտական որակավորում, այսինքն չեն կարող այլ վայրում տեղավորվել աշխատանքի։

Օրինագիծն արդեն տեղադրված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։