ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ լոգարանում կախված տղամարդը նույն հասցեի բնակիչ է` 44 տարեկան Միքայել Հակոբյանը:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 նամակ, որոնք Հակոբյանը հասցեագրել է աղջկան, տղային և կնոջը:
Նա իր տղային ու աղջկան խնդրել է, որ ներեն իր այս քայլի համար, հայտնել է, որ ինքը շատ է սիրել նրանց, իսկ կնոջն հասցեագրած նամակում էլ գրել է. «Ես չկարողացա հաշտվել այդ մտքի հետ»:
Կայքի տեղեկություններով՝ Հակոբյանը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ նրա կինը՝ բուժքույր: