Դատական խորհուրդն ընտրվեց. ընդդիմությունն ընտրությունները կեղծված է համարում

Ազգային ժողովն այսօր ձայների մեծամասնությամբ հաստատեց երեկ առաջադրված բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրված են: Նրանք երդվում են, ընդդիմությունը` բողոքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրված են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ներկայացնելով այսօր առավոտից ընթացող փակ գաղտնի քվեարկության արդյունքները, նշեց, որ ընտրությանը մասնակցել է 105 պատգամավորներից 98-ը:

Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ինտրիգները

Խորհրդի անդամի առաջին պաշտոնի համար Գագիկ Հարությունյանին կողմ էր քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 2, երկրորդ պաշտոնի համար առաջադրված Գևորգ Դանիելյանին կողմ քվեարկեց 90, դեմ՝ 7 պատգամավոր, երրորդ պաշտոնի համար առաջադրված Լիպարիտ Մելիքջանյանին` կողմ 82, դեմ՝ 15, անվավեր՝ մեկ, չորրորդ պաշտոնի համար առաջադրված Հայկ Հովհաննիսյանին` կողմ 86, դեմ՝ 11, անվավեր՝ մեկ, 5-րդ պաշտոնի համար առաջադրված Սերգեյ Մեղրյանին կողմ էր քվեարկել` 87, դեմ՝ 10, անվավեր՝ մեկ պատգամավոր:

Այս պահին ԱԺ-ում տեղի է ունենում բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամների երդմնակալության արարողությունը: Բայց մինչ նրանք ստանձնում են իրենց նոր պաշտոնները, ԱԺ-ում այս հարցի շուրջ նոր սկանդալ է հասունանում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության բոլոր 7 պատգամավորները Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին դեմ են քվեարկել, բայց «իշխանությունը ժուլիկություն է անում»` նրանց ձայները կողմ հաշվարկելով: Հաշվիչ հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանն էլ հակադարձեց, որ ինքը ներկա է եղել ձայների հաշվարկին, թեև միաժամանակ չբացառեց, որ հանձնաժողովականները փոխել են քվեաթերթիկները: