ՌԱԴԻՈ

Բաբլոյան. «Սումգայիթյան ջարդերը միջազգային հարթակներում գնահատականի չեն արժանացել»

Սումգայիթյան ջարդերը միջազգային հարթակներում չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի։ Այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Sputnik
Արա Բաբլոյան

Ազգային ժողովն այսօր աշխատանքը սկսեց 1988-ին Ադրբեջանի կողմից սպանված Սումգայիթի հայ բնակչության հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։

Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

«Սումգայիթյան ջարդերը միջազգային հարթակներում չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի»,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով դաժանաբար սպանվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ։ Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ջարդերի նպատակն էր հայերին վախեցնել նոր ցեղասպանությամբ և ստիպել հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից»,- ասաց Արա Բաբլոյանը՝ շեշտելով, որ 30 տարի իրականացված հանցանքն առ այսօր չի արժանացել միջազգային իրավական ու քաղաքական գնահատականի։

Դա, ըստ Բաբլոյանի, էլ ավելի խրախուսեց Ադրբեջանին շարունակելու էթնիկ զտումները և ջարդերը նաև Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և այլ հայաբնակ վայրերում։