ՌԱԴԻՈ

Զոհրաբյան. «Այս ընտրական օրենսգիրքը նշանակում է ունենալ այլասերված ընտրություններ»

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են հրաժարվել համամասնական ընտրակարգից: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն դեմ են:
Sputnik
Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն ԱԺ-ի հերթական նիստի օրակարգ է ներկայացրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:

Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր իր ելույթում նշեց, որ նախագծի հեղինակներն առաջարկում են հրաժարվել համամասնական կամ ռեյտինգային ընտրակարգից, ինչը, նրանց համոզմամբ, ժողովրդավարության գործիք չէ:

«Այս ընտրական օրենսգրքով գնալ հերթական ընտրություններին, նշանակում է ունենալ հերթական այլասերված ընտրությունները»,- ասաց Զոհրաբյանը:

Նախագծին դեմ արտահայտված ՀՀԿ-ն, հակառակը, համոզված է, որ այդ ընտրակարգը լավագույնն է արտահայտում ժողովրդավարությունը, այն ընդունված է նաև եվրոպական,ի շարք ժողովրդավարական երկրներում: Հետևաբար իշխող քաղաքական ուժերը դեմ են համամասնական ընտրակարգից հրաժարվելու առաջարկին:

Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց մեծամասնության կողմից: