Քիմ Քարդաշյանը ցույց է տվել ընտանիքի նոր անդամին` փոքրիկ Չիկագոյին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաասղտ, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում իր նորածին դստեր` Չիկագո Ուեսթի հետ լուսանկար է հրապարակել։

Հոդվածի հրապարակման պահին լուսանկարը գրեթե հինգ միլիոն «հավանություն» ուներ։

«Փոքրիկ Չիկագոն». Քիմն այսպես է մակագրել լուսանկարը։

Հեռուստաաստղի երկրպագուները նշել են, որ երեխան նման է Քիմի ավագ դստերը` Նորթին։ Բաժանորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել բազմազավակ մորը։

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն իրենց ավագ դստերն անվանել են Նորթ (North West՝ Հյուսիս Արևմուտք), որդուն՝ Սեյնթ (Saint՝ Սուրբ)։ Հունարի 15-ին ծնված կրտսեր դստերը ծնողներն անվանել են Չիկագո։

Իր պաշտոնական կայքում Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ աղջիկը ծնվել է 3,5 կգ քաշով հունվարի 15-ին տեղի ժամանակով 12։47-ին։

Քիմի ու Քանյեի ընկերները` ամերիկացի փոփ աստղ Բեյոնսեն և նրա ամուսինը` պրոդյուսեր Ջեյ Զին, նորածնին ավելի քան 20 հազար դոլար արժողությամբ ադամանդե ապարանջան են նվիրել։ Ինքը` Քիմը, Իտալիայից բազում թանկարժեք իրեր է բերել, այդ թվում` նաև 170 հազար դոլար արժողությամբ փափուկ արջուկ Louis Vuitton-ից, 96 հազար դոլար արժողությամբ ոսկե ծծակ, 137 հազար դոլար արժողությամբ, Սվարովսկի քարերով ձի և այլն։