Մեքենան ձորն է գլորվել Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին

Վրաստանի քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժել է վարորդը, որը Վրաստանի քաղաքացի է։ Այս մասին հայտում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Սարսափելի ավտովթար Երևան–Գյումրի–Բավրա ճանապարհին. կա երկու զոհ

Փետրվարի 27-ին, ժամը 09:51-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ «Մեղրու սար» կոչվող հատվածում, «Mercedes GL 350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվելով հայտնվել հարակից ձորում, ինչի հետևանքով վարորդ՝ 1988 թ. ծնված Զուռադ Էտիպաշվիլիին (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել է Քաջարանի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: