Երևանն ու Թեհրանն ընդառաջ են գնում. լավատեսություն համեստ ձեռքբերումների պայմաններո՞ւմ

Քաղաքական համագործակցության մակարդակը բավականին բարձր է, ինչը չի կարելի ասել տնտեսական ցուցանիշների մասին։ Ի հեճուկս հռետորաբանությանը, առայժմ որոշակի բարդություններ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալը։ Երևանում անցկացվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։

Հայաստանն ու Իրանը ծրագրում են ավելացնել գազն էլեկտրականությամբ փոխանակելու ծավալը

Հայաստանին ու Իրանին կապում է դեռևս 2007 թվականին շահագործման հանձնված գազատարը։ Գազատարով մատակարարվող իրանական գազն օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի, և քիչ ծավալներով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասն արտահանվում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի տարողունակությունն օգտագործվում է 20%-ով։ Կողմերի միջև բարտերային սխեմա է գործում. Հայաստանը Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Հայաստան մատակարարվող իրանական գազի ընդհանուր ծավալը տարեկան մոտ 400 միլիոն խորանարդ մետր է կազմում:

Թեհրանը բազմիցս ասել է, որ շահագրգռված է էներգետիկ համագործակցության ընդլայնման հարցում, բայց կոնկրետ ծավալների մասին խոսք չի եղել։ Արդաքանիանն այսօր հայտնել է, որ կողմերն այդ ուղղությամբ «արդյունավետ բանակցություններ» են վարում։

«Մեր հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս հուսալ, որ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի», — ասաց նա։

Հայաստանի Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանն իր հերթին հայտնել է, որ համագործակցության ընդլայնման համար ոչ մի խոչընդոտ չի տեսնում։ Իսկ առկա խոչընդոտների ու բարդությունների համար հայ-իրանական սահմանի երկու կողմերում ազատ տնտեսական գոտիներ են գործում` Հայաստանի տարածքում` «Մեղրին», Իրանի տարածքում` «Արասը»։

Իրանական գազ Հայաստանի համար. աղքատների օգտին խոսակցություններ, թե իրական հնարավորություն

Մանուկյանը նաև հայտնել է, որ 2017 թվականի տվյալներով` երկու երկրների ապրանքաշրջանառությունը 263 միլիո դոլարի է հասել։ 2016 թվականին այդ թիվը կազմում էր 293 միլիոն։

Իրանական կողմը նշել է, որ երկկողմ առևտրի զարգացման խոչընդոտներից մեկը տարանցիկ փոխադրումների բարձր գինն է։

Այսպես, Հայաստան մուտք գործելու համար իրանական բեռնատարները վճարում են 300 դոլար։ Ի տարբերություն Հայաստանի, հարևան երկրներն ավելի ճկուն սակագներ են կիրառում։ Վրաստան մուտք գործելու համար, օրինակ, պետք է 80 դոլար վճարել։ Արդյունքում իրանական վարորդները նախընտրում են ավելի երկար, բայց ավելի էժան` Թուրքիայով անցնող վրացական երթուղին։

Իսկ Հայաստանի բողոքները հիմնականում կապված են այն բանի հետ, որ օրինական շուկայում բարձր է պրոտեկցիոնիզմի մակարդակը, ինչը բարդացնում է հայ արտադրողների հասանելիությունը։

Համագործակցության ևս մեկ առանցքային ոլորտ է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը, որը թույլ կտա մեծացնել էլեկտրաէներգիայի մատակարարումը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ակնկալվում է, որ նախագիծը հնարավոր կլինի ավարտել 2018 թվականի սեպտեմբերին։