Երևան–Ուֆա ուղիղ չվերթերը վերականգնվում են

Ուֆայից Երևան թռիչքները կիրականացվեն շաբաթ օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը Ռուսաստանի Ուֆա քաղաքից ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Երևան: Այս մասին նշված է Uufatime.ru կայքում:

Ուֆա-Երևան ուղիղ չվերթերը կմեկնարկեն հունիսի 9-ից, կիրականցվեն յուրաքանչյուր շաբաթ օրը՝ ժամը 22:45-ին:

Չվերթի տևողությունը կկազմի 3 ժամ 20 րոպե:

Ըստ կայքի` ավիատոմսերն արդեն վաճառվում են, արժեքը 7700 ռուբլի է (մոտ 66.500 դրամ):

Այս չվերթը դադարեցվել էր «Արմավիա» ավիաընկերության սնանկության պատճառով։