Բախումներ Կիևում. Սահակաշվիլին կրկին քաղաքական եռուզեռի մեջ է

Վրաստանի նախկին նախագահի համախոհները ոստիկանների ուղղությամբ քարեր և դյուրակիր բաղադրությամբ շշեր են նետել այն բանից հետո, երբ իրավապահները փորձել են թույլ չտալ նրանց անվադողեր այրել Գերագույն ռադայի շենքի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ բախում է տեղի ունեցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու համախոհների և ուժայինների միջև։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, գործի են դրվել քարեր և այրվող դյուրակիր բաղադրությամբ շշեր։

Նախնական տվյալներով` կռվի ժամանակ 14 ոստիկան է տուժել։

«Մի քանիսը կոտրվածքներ են ստացել` մասնավորապես անրակի և քթարմատի շրջանում։ 9 իրավախախտ է ձերբակալվել», — Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի խորհրդական Զորյան Շկիրյակը։

Հասցրե՞ց Սահակաշվիլին ուտել սիրած տոլման. Վրաստանի նախկին նախագահի ձերբակալման ականատես

Նա ավելացրել է, որ ցուցարարները պայթուցիկ տոպրակներ, դյուրակիր բաղադրությամբ շշեր, մահակներ և մետաղյա իրեր են կիրառել, փորձել են անվադողեր այրել։ Ներկա պահին ոստիկանությունը պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ականատեսը, բախումը սկսվել է այն բանից հետո, երբ վրանային քաղաքի բնակիչները խորհրդարանի շենքի մոտ այրել են անվադողերը։ Ոստիկանությունը փորձել է մարել կրակը, ինչի հետևանքով վեճ է բռնկվել, «սկսել են կոտրել ցանկապատը, քարեր ու պայթուցիկ տոպրակներ նետել»։

Ավելի ուշ, սակայն, Սահակաշվիլին հայտնել է, որ նա և իր գլխավորած «Նոր ուժերի շարժում» կուսակցության անդամները որևէ կապ չունեն այսօրվա ակցիայի հետ։ Կիևում կատարվածը նախապես ծրագրած սադրանք են համարում։