Հայտնի է` ով է աղբանոցում հայտնաբերված նորածնի մայրը

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նորածնին աղբանոց նետած մորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Աղբանոցում հայտնաբերված նորածնի մայրը Մեծամորի բնակիչ է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանների ու քննիչների համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է երեկ Արմավիրի մարզում հայտնաբերված մահացած նորածին տղայի մոր ինքնությունը։

Նա Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ 37 տարեկան Պայծառ Կ.-ն։

Նշենք, որ նորածնի դիակը հայտնաբերվել էր երեկ՝ փետրվարի 26-ին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ էին հայտնաբերվել, ինչպես նաև մարմնի վրա բացակայում էր նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը՝ ամբողջությամբ: