Ինչպես է մայրը նորածնին փաթաթել ու նետել աղբամանը. Մեծամորի դեպքի զարհուրելի մանրամասները

Աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Երեկ Մեծամորի աղբանոցում հայտնաբերված նորածնի մայրը պատմել է, թե ինչպես է երեխային լույս աշխարհ բերել, հետո նետել աղբամանը։ Պատմության մանրամասները ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Կինը հայտնել է, որ 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո, ըստ կնոջ, երեխան մահացել է, և նա մահացած նորածնին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, ապա՝ շենքի բակում գտնվող աղբամանը:

Նորածնի մայրը Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա:

Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դիակը հայտնաբերել են երեկ` փետրվարի 26-ին: Դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մոր հայտնած տեղեկությունները ստուգելու ուղղությամբ։