ՌԱԴԻՈ

Դոյդոյան. «Մամուլի քարտուղարը մինչ այժմ նշանակովի քաղաքական պաշտոն էր»

«Ինֆորմացիայի ազատության» կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ Հանրային ծառայության մասին օրենքում մամուլի քարտուղարներին վերաբերող դրույթին։
Sputnik
Լիանա Դոյդոյան

«Խնդիրը բարձրացվեց հենց պետական մարմիններում աշխատող մամուլի և հասարակայնության հետ բաժինների աշխատողների կողմից։ Մամուլի քարտուղարների և ստորաբաժանումների ղեկավարների փոխգործակցությունը այս տարիներին կայացել էր փոքրիշատե։ Մամուլի քարտուղարը մինչ այժմ նշանակովի քաղաքական պաշտոն էր։ Նա գալիս էր ղեկավարի հետ, գնում էր ղեկավարի հետ։ Մամուլի քարտուղարի գործը նախարարի գործունեության մասին ինֆորմացիայի տարածումն է»,–հիշեցնում է Դոյդոյանը։

Իսկ հասարակայնության հետ բաժինները նախարարության բաժիններն են, և նրանք պետք է զբաղվեն նախարարության տեղեկատվության տարածմամբ և ապահովմամբ, հասարակության պահանջմունքների բավարարմամբ։