Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները մրսել են Փարիզում

Արամ MP3-ը, Միհրան Ծառուկյանը և Մենչը այս օրերին Փարիզում են, որտեղ խիստ սառնամանիք է։ Տղաները կարոտով են հիշում արևային Երևանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Այս օրերին, երբ Եվրոպական շատ քաղաքներում սառնամանիքներ ու ձնաբուք է, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ Արամ MP3-ը, Միհրան Ծառուկյանը և Մենչը համերգային շրջագայության ծրագրով Փարիզում են։ Արամ MP3-ն Instagram-ի իր էջում զվարճալի լուսանկար է հրապարակել, որտեղ տղաները կանգնած են տաճարի ֆոնին` տաք բաճկոններով և գլխներին մանկական ձմեռային գլխարկներ դրած։ Հավանաբար նրանք պատրաստ չեն եղել եվրոպական ցրտին և գլուխները ցրտից պաշտպանել են առաջին պատահած գլխարկներով։

 

Նկարն Արամը վերնագրել է այսպես` «Մրսածները»։ Թերևս հիմա տղաների ամենաբաղձալի երազանքն արևային ու տաք Երևանում լինելն է։