Ադրբեջանցի կինը հարձակվել է թրքուհու վրա. կանանց կռիվն ավարտվել է ձերբակալությամբ

Գերմանիայի մայրաքաղաքում 54 տարեկան կինը հարձակվել է 28 տարեկանի վրա և պոկել նրա փարաջան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ադրբեջանցի կինը երիտասարդ թրքուհու վրա է հարձակվել Բեռլինի Շոնենբերգ շրջանում։ Այս մասին հայտնում է Fjordabladet-ը։

Ադրբեջանցի կինը դաժանաբար սպանել է թուրք ամուսնուն` վրեժ լուծելով երեխայի համար

Նախնական տվյալով` 28 տարեկանը Թուրքիայի քաղաքացի է։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանցի կինը վիրավորական խոսքեր ճչալով` հարձակվել է թրքուհու վրա և պոկել նրա դեմքը ծածկող կտորը։ Աղջիկը գլխի վնասվածք է ստացել։

Հարձակման ականատեսները ոստիկաններին պատմել են, որ ադրբեջանցին, բացի մուսուլմանների հասցեին ուղղված վիրավորական խոսքերից, նաև ռասիստական արտահայտություններ է արել։ Բեռլինի ոստիկանության տվյալով` հարձակված կնոջը ձերբակալել են, նրան հարձակման և ռասիզմի մեղադրանքներ են ներկայացրել։

Անցյալ տարի Բունդեսթագում մի շարք օրենքներ են ընդունվել, որոնցից մեկն էլ պետական ծառայողներին արգելում է դեմքը ծածկող գլխաշոր օգտագործել։