Սարգիս Գրիգորյան
© Sputnik
«Արդեն նշմարվում է այն նպատակը, որը Թուրքիան իր առջև դրել էր Աֆրինում մարտական գործողություններ սկսելով։ Դա Աֆրինի` Թուրքիայի սահմանամերձ հատվածում իրենց համար անվտանգության գոտի ստեղծելն է։ Թուրքիան ձգտում է միավորել այդ երկու հատվածները, և այդտեղ այս պահին թեժ մարտեր են։ Երբ միավորումը տեղի ունենա, հավանաբար այդ ժամանակ Թուրքիան կթուլացնի ճնշումը քրդերի վրա»,- ասում է արաբագետը։
Նա կարծում է, որ առաջիկա օրերին Թուրքիան բավականին ինտենսիվ ճնշումներ կգործադրի, որպեսզի կարողանա վերջնականապես հասնել իր նպատակին։ Ըստ նրա` մարտական գործողություններ կսկսվեն նաև Արևելյան Ղուտայում, և խաղաղ բնակչություն շրջանում զոհերն անխուսափելի կլինեն։