Պետերբուրգի մերձակայքում ավտովթարի է ենթարկվել ավտոմեքենան, որում հայեր են եղել

Audi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց` հայտնվելով ճամփեզրի ջրատար առվում և բախվել էլեկտրահաղորդման գծի ստորին հատվածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Լենինգրադի մարզում, տուժել են հայեր։ Այդ մասին հայտնում է «Օպերատիվնոյե պրիկրիտիե» գործակալությունը։

Փետրվարի 25-ին` ժամը 22:30–ի սահմաններում Պետերբուրգի մերձակայքում գտնվող Բուգրի գյուղում Audi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց` հայտնվելով ճամփեզրի ջրատար առվում և բախվել էլեկտրահաղորդման գծի ստորին հատվածին։

Վարորդը տեղում մահացել է։ Փաստաթղթեր նա չի ունեցել։ Ենթադրվում է, որ ավտոմեքենայի սեփականատերը Հայաստանում ծնված, Բուգրի գյուղի բնակիչ է։

Հիվանդանոց է տեղափոխել վարորդի 38-ամյա հայրենակիցը, նրա վիճակի միջին ծանրության է։ Երկրորդ ուղևորը` 35-ամյա հայը, թեթև վնասվածքներ է ստացել և օգնության կարիք չի ունեցել։

Երկու ուղևորներն էլ նույն գյուղի բնակիչներ են։