Մկրտիչ Արզումանյանը լուսանկարվել է իրենից շատ ավելի բարձրահասակ մարդու հետ

Դերասանի երկրպագուները մեկնաբանություններում ակնարկել են, որ միայն հիմա Մկոն կարող է հասկանալ, թե ինչ է զգում Հովհաննես Ազոյանը՝ նրա կողքին կանգնելով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հումորիստ դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա կանգնած է աշխարհի ամենաբարձրահասակ մարդկանցից մեկի տիկնիկի կողքին: Տիկնիկի հասակը գրեթե երեք մետր է, և Մկոն նրա կողքին թզուկ է երևում: Նկարում ակնհայտ է, որ դերասանը բարի նախանձով է նայում իրենից շատ ավելի բարձրահասակ տիկնիկին:

Ինչպես իր բոլոր լուսանկարները, այս մեկը ևս դերասանը մակագրել էլ իրեն բնորոշ հումորային ոճով:  «Ձյաձ, իջի ներքև, խոսալու բան կա»,- գրել է նա։

Նկարի տակ բաժանորդները տարբեր մեկնաբանություններ են թողել, նրանցից մեկն էլ գրել է, որ միայն հիմա Մկոն կարող է հասկանալ, թե ինչ է զգում Հովհաննես Ազոյանը՝ նրա կողքին կանգնելով: