Մտածել են` հրեական է. պղծել են ռուս–հայկական բարեկամության հուշարձանը

Անհայտ անձինք հուշարձանի վրա կեռախաչ են նկարել ու գրել. «Հրեաներին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Չարագործները Նովոկուզնեցկում ռուս-հայկական բարեկամության հուշարձանը շփոթել են հրեականի հետ։ Այս մասին հայտնում է city-n.ru-ն։

Նովոկուզնեցկում պղծել են ռուս-հայկական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը։ Անհայտ անձինք կեռախաչ են նկարել և ուղերձ հղել հրեաներին։

Հուշարձանը կանգնեցվել է 2008 թվականի սեպտեմբերին։

Բարեկամություն ու համերաշխություն խորհրդանշող հուշարձանը քաղաքին է նվիրել «Կուզբասի հայերի միություն» հիմնադրամի հանգուցյալ նախագահ Սարիկ Աբրահամյանը։

Вандалы испоганили памятник книге в Новокузнецке