ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հնդիկ աստղ Շրիդևին ջրահեղձ է եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Gulf News պարբերականին։ Համենայն դեպս նախաքննության տվյալներն այդ մասին են փաստում։
Օրերս տեղեկություն էր հայտնվել, որ Շրիդևին մահացել է Դուբայում սրտի կանգից։
Gulf News-ը գրում է, որ կինը ջրահեղջ է եղել հյուրանոցի սենյակի լոգարանում, նրա արյան մեջ ալկոհոլ են հայտնաբերել։
«Քննությունը դեռ շարունակվում է, անհաժեշտ է պարզել դեպքի մասնամասները, դատաբժշկական հաշվետվությունը փաստում է միայն, որ նա ջրահեղձ է եղել», —ասել է պարբերականի աղբյուրը։
Շրիդևին Դուբայ էր ժամանել ամուսնու՝ պրոդյուսեր Բոնի Կապուրի և կրտսեր դստեր հետ՝ մասնակցելու իր զարմիկի հարսանիքին:
Շրիդևին համարվում է հնդկական կինոարվեստի լեգենդներից մեկը: Գործունեության ընթացքում նա նկարահանվել է 265 ֆիլմում: Նրան մեծ ճանաչում են բերել «Տխուր պատմություն» (1983), «Նվեր» (1984), «Չանդնի» (1987), «Սիրո ակնթարթներ» (1991), «Ճանապարհից շեղվածը» (1993) և այլ ֆիմեր: