ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Ընտրությունների նախաշեմին սովորաբար ակտիվացում է լինում առաջնագծում»

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է սահմանային միջադեպերի ու հրադադարի խախտումների մասին։
Sputnik
Հայկ Նահապետյան

Փորձագետի խոսքով` հրադադարի ռեժիմը կարող է խախտվել քարոզչական նպատակներով` բնակչության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար։

«Ընտրությունների նախաշեմին սովորաբար այդպիսի ակտիվացում լինում է, այսպես ասած, հայրենասիրական տոնայնությունը բարձրացնելու համար»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում շուտով նախագահի ընտրություն կանցկացվի, փորձագետի խոսքով, Իլհամ Ալիևի շուրջ ընտրազանգված հավաքելու նպատակով իշխանությունները կփորձեն կրկին խաղարկել արցախյան քարտը` ի դեմս Հայաստանի արտաքին թշնամի ստեղծելու համար։