Գյումրիում երիտասարդ է դանակահարվել

Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Այսօր Գյումրիում երիտասարդ է դանակահարվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Գյումրի» բժշկական կենտրոնից։

19:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի վնասվածքներով քաղաքացի:

Տուժածը 1995 թվականին ծնված Կարեն Ք-ն է:

Տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: