Մաղթել է թուրք աղջկան մահանալ հանուն հայրենիքի. Էրդողանին քննադատության են ենթարկել

Սոցիալական ցանցերի օգտատերերը դատապարտում են Էրդողանի պահվածքը` հիշեցնելով, որ նախագահի երեխաները չեն ծառայել բանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Թուրք առաջնորդն այս անգամ չորս տարեկան թուրք աղջկան մաղթել է մահանալ հայրենիքի համար, հաղորդում է Vector News-ը` հղում անելով BBC-ին։

Ոչ թե թուրք ենք, այլ հա՞յ. Թուրքիան «խենթացել» է ծագումնաբանական «մերկացման» պատճառով

Փետրվարի 24-ին կուսակցական միջոցառման ժամանակ զինվորական համազգեստ հագած աղջիկը գրավել է Էրդողանի ուշադրությունը, և նա աղջկան բեմ է հրավիրել։

«Նայեք` ով է այստեղ։ Փոքրիկ, դու այստեղ ի՞նչ ես անում։ Մեզ մոտ այստեղ մուգ կարմիր բերետներ կան, բայց նրանք երբեք չեն լացում», — ասել է Էրդողանը` նկատի ունենալով այն բերետները, որոնք կրում են Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերը։

Կադրերում երևում է, որ աղջկա աչքերը թաց են։ «Նրա գրպանում Թուրքիայի դրոշն է… Եթե նա մահանա, նրանք աստծո կամքով դրոշով կծածկեն նրան», — հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Դրանից հետո դիմել է աղջկան. «Նա պատրաստ է ամեն ինչի, այնպես չէ՞։ Աղջիկը դրական պատասխան է տվել, և Էրդողանը կռացել է ու համբուրել աղջկան։

Սոցցանցերում դատապարտում են Էրդողանի պահվածքը` հայտարարելով, որ երեխաների հետ չի կարելի այդպես վարվել։ Իշխանության ընդդմիադիրներից շատերն էլ շեշտում են, որ Էրդողանի երեխաները բանակում չեն ծառայել։