Գերմանական հին տոհմի ժառանգը մահացել է` ընկնելով 21-րդ հարկից

Արքայազնը գերմանական հին տոհմի ներկայացուցիչ էր։ Այդ տոհմի մասին առաջին հիշատակումը եղել է 1061 թվակնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Կառլոս Պատրիկ Հոհենցոլերը մահացել է` ընկնելով Ֆրանկֆուրտի InterContinental հյուրանոցի 21-րդ հարկից։ Այս մասին հայտնում է FAZ-ը։

Արքայազնը հին գերմանական տոհմի ներկայացուցիչ էր։ Այդ տոհմի մասին առաջին հիշատակումը եղել է 1061 թվականին։

Ինքնասպանություն Երևանում. 31–ամյա տղամարդու դին հայտնաբերել են բազմահարկ շենքի բակում

Աղբյուրի համաձայն` ոստիկանությունն այդ դեպքը դժբախտ պատահար է համարում։ Սակայն վարկածներից մեկի համաձայն` նրան հնարավոր է սպանել են։

Դեռ 2014 թվականին Հոհենցոլերը չորս տարի ազատազրկման էր դատապարտվել` ութ միլիոն եվրո գումարի խարդախության համար։ Նախորդ հուլիսին նա բանտում է անցկացրել ժամկետի մեկ երրորդը, որից հետո վաղաժամկետ ազատվել է։

Փետրվարի 23-ին արքայազնին կարճ ժամկետով ազատ են արձակել։ Բանտի աշխատակիցները նշել են, որ բանտարկյալը ազատազրկման վայրում լինելու ընթացքում հոգեբանական օգնության չի դիմել։