Կոտայքում մեկ տասնյակից ավելի մեքենա հայտնվել են նույն, շղթայական ավտովթարում

Վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենա բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվար — Sputnik. Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենա բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Ճանապարհը եղել է անցանելի. տեղի ճանշինականների կողմից մշակված է եղել, վթարի պատճառն էլ, հավանաբար, եղել է վարորդների անուշադրությունը։