Ամերիկացի գրողը շատ էր ուզում Հայաստանում 8000 ֆունտ ծախսել, բայց չկարողացավ

Դերասան և գրող Դևիդ Բեդիելն` ընկերոջ հետ, փորձել են Հայաստանում շատ փող ծախսել, սակայն չեն կարողացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Ամերիկացի գրող և քննադատ Դևիդ Բեդիելը չկարողացավ 8 հազար ֆունտ ծախսել, թեև շատ էր փորձում։ Այդ մասին նա գրում է Guardian բրիտանական թերթը։

«Ռիչարդ Հերինգը (անգլիացի գրող, դերասան և սթենդափի կատակերգու – խմբ.) և ես պետք է Հայաստանում 8000 ֆունտ ստեռլինգ ծախսեինք` Դեյվ ՏՎ–ի հեռուստահաղորդման նկարահանումների համար։ Երևանի լավագույն ռեստորաններից մեկում մեզ բացահայտում էր սպասում։ Մենք սուրճ խմեցինք, որի հատիկները անցել էին կատվի մարսողական համակարգի միջով», – գրել էր Բեդիելը։

 

Նա նշել է, որ նույն ռեստորանում ճաշել է նաև արքայազն Չարլզը։ Ու չնայած, որ 15 ուտեստ էին պատվիրել, նրանք ընդամենը 70 ֆունտ ծախսեցին։

Այնուհետև հյուրանոցում նրանք փորձեցին շամպայն և խավիար պատվիրել, սակայն այնտեղ նման բան չկար պարզապես։ Այդ պատճառով հյուրանոցի աշխատակիցները բերեցին ամենաթանկ բանը, որ ներառված էր համարի սպասարկման մենյուում` տիրամիսուի (իտալական աղանդեր) մեկ բաժին։