Վարդան խնդրում է իր ծննդյան բոլոր նվերներն ու ծաղիկներն ուղարկել Թել Ավիվ

Երգչուհին մտադիր է մոտակա տարեդարձը նշել Իսրայելում և բաժանորդներին խնդրում է նշել այն տեսարժան վայրերը, որոնք նա կարող է տեսնել այնտեղ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի- Sputnik. Մարտի 3-ին հանրահայտ հայազգի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան), ով այժմ բնակվում է Ռուսաստանում, կտոնի իր 33-ամյակը: Նա մտադիր է այս տարեդարձը նշել առանձնահատուկ ձևով՝ մեկնելով Թել Ավիվ: Այդ մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում: Վարդան իր երկրպագուներին, ընկերներին նաև խնդրել է իր համար նախատեսված ծաղիկներն ու շնորհավորանքներն ուղարկել Թել Ավիվ:

«Բարի առավոտ, որոշված է՝ մարտի 2-ին մեկնելու եմ Թել Ավիվ, որպեսզի մարտի 3-ին այնտեղ նշեմ իմ տարեդարձը: Ուստի, սիրելի ընկերներ, բոլոր ծաղիկներն ու շնորհավորանքներն ուղարկեք այնտեղ»,- գրել է նա:

 

Վարդան նաև իր բաժանորդներից ու երկրպագուներից խորհուրդ է հարցրել, թե ինչ տեսարժան վայրեր կան Թել Ավիվում և ընդհանրապես Իսրայելում, ուր կարելի է գնալ, ինչն է պարտադիր տեսնել: Վարդան խնդրում է Իսրայելում բնակվող բանիմաց գիդի խորհուրդ տալ, որի ծառայություններից նա կկարողանա օգտվել շրջագայության ժամանակ:

Դե ինչ, սպասենք պարուհու նոր տպավորիչ լուսանկաներին և հավանաբար տեսագրություններին՝ արդեն Իսրայելից՝ նրա հետաքրքիր մեկնաբանություններով: