Վարդան բացահայտել է իր սիրելի բլիթների բաղադրատոմսը

Հայտնի պարուհի, հաղորդավարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր հետևորդներին պատմել է հեղինակային բլիթների պատրաստման գաղտնիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ռուսաստանաբնակ հանրահայտ հայազգի պարուհի, հաղորդավարուհի Վարդան Instagram-ի իր էջում հրապարակել է նախաճաշին իր նախասիրած բլիթների բաղադրատոմսը։

«Աղջիկներ, դուք խնդրել էիք իմ բլիթների բաղադրատոմսը»,- գրում է նա և հայտնում, որ այս անգամ բլիթի խմորին մի քիչ սպիտակաձավար է ավելացրել։

«Մեկ ձուն հարում ենք 1 ճաշի գդալ շաքարավազի հետ, ավելացնում 1 տուփ կաթնաշոռ` 200 գրամանոց տուփ (ես նախընտրում են 2% յուղայնությամբ), ապա ավելացնում 1 լիքը թեյի գդալ սպիտակաձավար և մի քիչ սոդա… խառնում ենք ու սպասում 10 րոպե, որպեսզի սպիտակաձավարն ուռչի»,- գրում է Վարդան։

 

Բլիթները թխելուց առաջ հայազգի պարուհին խորհուրդ է տալիս խմորի գնդիկները թաթախել ալյուրի մեջ և տապակել նախապես տաքացրած ձեթով լի թավայի մեջ։ Իսկ որպեսզի ձեթի ավելորդ քանակ չներծծվի խմորի մեջ, Վարդան խորհուրդ է տալիս թավայից հանելուց հետո բլիթները դնել անձեռոցիկի վրա։

«Դրանք շատ հեշտ ու արագ են պատրաստվում»,- գրում է նա և ավելացնում, որ սիրված բլիթները նախաճաշի համար կատարյալ ընտրություն են։