«Այսպես են զվարճանում հայերը». Ուսպենսկայան զայրացրել է երկրպագուներին

«Շանսոնի թագուհին» տհաճ պատմության կիզակետում է հայտնվել։ Լյուբով Ուսպենսկայան զայրացրել է երկրպագուներին` հայկական երեկույթից տեսանյութ հրապարակելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի —Sputnik. Շանսոնների հայտնի կատարող Լյուբով Ուսպենսկայան օրերս սոցցանցերում ամենաքննարկվող արտիստն է դարձել։ Բայց առիթն ամենևին նրա տարեդարձը չէ։ Այս մասին հայտնում է 7дней.ru պարբերականը։

Քննադատների թիրախում է հայտնվել Instagram-ում շանսոնի թագուհու հրապարակած տեսագրությունը։

«Այսպես են զվարճանում հայերը, բեմը ողողում են 100-դոլարանոց թղթադրամներով, ավանդույթները չեն փոխվում», — տեսանյութի տակ մակագրել է Ուսպենսկայան։

Տեսագրությունն արվել է մասնավոր երեկույթներից մեկի ժամանակ «Շանսոնի թագուհու» ելույթի պահին։ Տեսանյութում Ուսպենսկայան պարում է հատակին թափված կանաչ թղթադրամների վրա։

 

Ուսպենսկայայի երկրպագուներին զայրացրել է նրա պահվածքը։ Շատերը կարծիք են հայտնել, որ չի կարելի այդպես ծաղրել մարդկանց, որոնք ապրուստի միջոց չունեն։

Ավելի ուշ աստղի հրապարակման տակ արված գրառումները հեռացվել էին, նա արգելափակել է նաև տեսանյութը մեկնաբանելու հնարավորությունը։

Երեք օրվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 121 հազար անգամ։ Ուսպենսկայան այդ օրը իր 64-ամյակն է տոնել` Սոչիի Ռոզա Խուտոր հանգստավայրում համերգ տալով։