Հայ օլիմպիականներին, որոնք թվով երեքն էին, այս Օլիմպիադային հաջողություն գրանցել չհաջողվեց։ Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի, և տխրություն` առանց ուրախության. նրանք փորձ ձեռք բերեցին, կոփվեցին մրցապայքարում և լցվեցին վճռականությամբ` շարունակելու օլիմպիական ուղին։
Իսկ մեզ մնում է հուսալ, որ XIV Ձմեռային խաղերին հայերն ավելի մեծ թվով ներկայացված կլինեն և ավելի լավ արդյունքներ կցուցաբերեն։