Սթենիկ Պետրոսյան
© RIA Novosti / Avrora
«Թուրքիայի բնակիչների տոհմածառը կազմող էլեկտրոնային հավելվածի գործարկումից անմիջապես հետո այդ երկրի լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում իրարանցում սկսվեց։ Հաջորդ օրն իսկ սոցիալական կայքերում բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ շատ թուքեր բացահայտել էին իրենց հայկական ու քրդական արմատները։ Հենց հայկական արմատների բացահայտումն է ապշեցրել Թուրքիայի բնակիչներից շատերին։ Դրանից հետո հավելվածի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է, ապա այն սկսել է այլ կերպ աշխատել», — պատմում է թուրքագետը։
Սաթենիկ Պետրոսյանը չի բացառում, որ դրանով ծրագրի ստեղծողներն ուզում են վարկաբեկել իրենց բացահայտումն ու անվստահություն ներշնչել ծրագրի նկատմամբ։