Ով պարտք տա, ով կանգնի դատարանի առաջ. պարտքը պահանջելու համար կինը կտուգանվի

Հարևանուհին պարտք է վերցրել և չի ցանկացել այն վերադարձնել, բայց դատարանում հայտնվել է պարտատերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 Փետրվար — Sputnik. Անհեթեթ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Շինարարների փողոցում բնակվող երկու հարևանուհիներից մեկը պատքով գումար է տվել մյուսին ու չի կարողացել գումարը հետ վերցնել։ Պարտապանը հրաժարվել է այն վերադարձնել։

2017թ.-ի դեկտեմբերի 5-ին Ա. Բ.-ն դարձյալ գնացել է Գ.Ս-ի տուն` նրանից պարտքով տված 50 000 դրամ գումարը հետ պահանջելու։ Բայց, հերթական անգամ մերժում ստանալով` պարտքի դիմաց վերցրել է հարևանուհու «Լենովո» մակնիշի նոթբուքը։ Այս մասին տեղեկանում ենք datalex. am դատական տեղեկատվական համակարգից։

Հայաստանի բանկերը թալանել են պարտապաններին․ ինչպե՞ս չանցնել «կարմիր գիծը»

Ի դեպ, ըստ գործի նյութերի` պարտապանը չի մոռացել համակարգչի հետ վերցնել նաև դրա լիցքավորիչը։

Իրավապահների հաշվարկով` հափշտակված իրերի արժեքը կազմել է մոտ 87 000 դրամ։

Այս միջադեպի համար Ա.Ք.-ն հայտնվել է դատարանում։ Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 26-ին նշանակվել է այս գործով առաջին դատական նիստը։ Ինքնիրավչության մեջ մեղադրվող երիտասարդ կնոջը սպառնում է տուգանք կամ մինչև 3 ամսվա ազատազրկում։