ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա օգնել իր թիմին «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղում։ «Զինագործների» 7-րդ համարը չի ընդգրկվել այս մրցաշարում, քանի որ ընթացիկ խաղաշրջանում արդեն խաղացել է մեկ այլ ակումբի` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին դաշտ էր հանել դեկտեմբերի 21-ին «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղի ժամանակ։ Կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել խաղի 69-րդ րոպեին։ Այդ խաղում Մխիթարյանի թիմը պարտվեց 2:1 հաշվով։
«Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 20:30-ին։