«Համով Հայաստան». իտալական տորտելիները Հայաստանում մեծ պահանջարկ ունեն, ինչպե՞ս պատրաստել

Իտալական տորտելիները վերջին տարիներին մեծ պահանջարկ են վայելում Հայաստանում։ Այստեղ դրանք նույնքան համեղ են պատրաստում, ինչպես Իտալիայում։ Sputnik Արմենիայի «Համով Հայաստան» խոհարարական բաժնի թղթակիցն այս անգամ այցելել է տորտելիների պատրաստման արտադրամասերից մեկը, որպեսզի բացահայտի դրանց արտադրման գաղտնիքները։
Sputnik

Խմորը հունցելու համար անհրաժեշտ է ձու, ալյուր և եփած բազուկի հյութ։ Միջուկը պատրաստում են գինու մեջ պահած տանձի և համեմունքների, ֆետա պանրի, ռեհանի, չիլի պղպեղի, մանրացրած ընկույզի խառնուրդով։

«Տորտելիները Հայաստանում պահանջարկ են վայելում տեղացիների, այլ ոչ թե զբոսաշրջիկների շրջանում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց արտադրամասի խոհարարը։

Բաղադրատոմսի յուրահատկությունը տանձի առկայությունն է։ Ավելի մանրամասն` դիտեք տեսանյութում։