«Արսենալի» ավագ. Մխիթարյանն ուզում է լոնդոնցիների ԴՆԹ-ն ձեռք բերել

Первая голевая передача Генриха Мхитаряна за Арсенал
Գերմանացի պաշտպանը հայ կիսապաշտպանին ոչ միայն փայլուն խաղացող է համարում, այլև հիանալի մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի —Sputnik. Լոնդոնի «Արսենալի» ավագը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փայլուն խաղացող է համարում և նշում է, որ նրա շնորհիվ թիմն առաջ կգնա։ Այս մասին հայտնում է Evening Standard պարբերականը։

Մերտեզակերի խոսքով` թիմում Մխիթարյանի հայտնվելը լոնդոնցիների համար խթան դարձավ առաջխաղացման, հաջողություններ գրանցելու համար։ Նա նշել է, որ ի սկզբանե կիսապաշտպանի հետ կապված հույսերն ու սպասելիքներն արդարանում են։

Генрих Мхитарян во время разминки перед матчем.
Մխիթարյան․ «Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, իմ կյանքում նոր գլուխ եմ սկսում»

«Ինձ ասել են, որ նա արդեն գոլային 5 փոխանցում է կատարել, և ես չեմ զարմանում, քանի որ նա դաշտը շատ լավ է պատկերացնում և բավական ստեղծարար է, արագ որոշումներ է կայացնում։ Նա ոչ միայն լավ խաղացող է, այլև հիանալի մարդ։ Հենրիխը շահագրգռված է թիմի առաջընթացի հարցում և սովորելու ձգտում ունի, թեև նա արդեն 29 տարեկան է։ Նրա հետ աշխատելը` հաճույք է։ Նա ուզում է «Արսենալի» ԴՆԹ-ն ձեռք բերել, որն այդքան համապատասխանում է նրան», — ասել է Մերտեզակերը։

Նրա խոսքով` մեծ հաճույք է նաև հետևելու Մխիթարյանի և Օզիլի համագործակցությանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ» էր տեղափոխվել հունվարի երրորդ տասնօրյակում, այդ օրվանից նա «զինագործների» կազմում երկու խաղի է մասնակցել։ Առաջին խաղում «Սուոնսիի» հետ կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում և գրեթե չկարողացավ օգնել թիմին, սակայն «Էվերթոնի» հետ երկրորդ խաղն իր հաղթանակն էր։ Մխիթարյանը խաղի ընթացքում երեք գոլային փոխանցում կատարեց և խաղաշրջանի ընթացքում փոխանցումների թվով հավասարվեց չիլիացի Ալեքսիս Սանչեսի հետ, որը «ՄՅու» էր տեղափոխվել։