Հայազգի թենիսիստը հաղթել է միջազգային մրցաշարում

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի երրորդ ռակետ ֆրանսիացի Լյուկա Պույին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթող է ճանաչվել ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը կազմում էր 645 000 եվրո։ Այս մասին հայտնում է R-sport-ը։

Եզրափակչում 21-ամյա Խաչանովը հաղթել է աշխարհի երրորդ ռակետ ֆրանսիացի թենիսիստ Լյուկա Պույին 7:5, 3:6, 7:5 հաշվով ։ Խաղը տևել է 1 ժամ 50 րոպե։