Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա- Բաբասյանը մտադիր է նոր Օլիմպիադայի մասնակցել

Ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդևան հայտնել է Պեկինում կայանալիք հաջորդ Օլիմպիադային մասնակցելու իր ցանկության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի —Sputnik. Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան մտադիր չէ դադար վերցնել։

Գեղասահորդուհին հայտնել է Պեկինի Օլիմպիադային մասնակցելու իր ցանկության մասին։

«Ես ուզում եմ ևս մեկ օլիմպիական շրջափուլի մասնակցել», — հայտնել է Մեդվեդևան։

Մեդվեդևա–Բաբասյանի ու Զագիտովայի մարզիչն ասել է` ինչն է խանգարում գեղասահորդուհիներին

Փհենչհանում անցկացվող 2018 թվականի Օլիմպիական խաղերում աշխարհի կրկնակի չեմպիոնը հաղթել է գեղասահքի թիմային մրցաշարի կարճ ծրագրում։ Աղջիկը 81.06 միավոր է հավաքել, ինչը ռեկորդային արդյունք է։

Սակայն Օլիմպիական ոսկին կանանց մենասահքում բաժին հասավ Եվգենյայի ընկերուհուն` Ալինա Զագիտովային։ 15-ամյա մարզուհին 239.57 միավոր էր հավաքել, իսկ Մեդվեդևան 238.26 միավոր։ Ելույթից հետո Եվգենյան չկարողացավ զսպել արցունքները։