ՌԱԴԻՈ

Սարիբեկյան. «Որպեսզի օրենքները չմնան թղթի վրա, պետք է քննարկվեն որսորդների հետ»

Հայաստանում որսի կանոնակարգման կարիք կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում որսորդ Էդուարդ Սարիբեկյանը պատմել է բնապահպանության նախարարի հետ հայ որսորդների հանդիպման մանրամասները։
Sputnik

Էդուարդ Սարիբեկյան
«Մենք մի քանի ամիս առաջ դիմեցինք բնապահպանության նախարարին` նկատի ունենալով նախարարի կերպարը, աշխատաոճը, սկզբունքայնությունը և հույս ունեինք, որ մեր պարզած ձեռքը բռնող կլինի։ Ի պատիվ Արծվիկ Մինասյանի` մեր հանդիպումը ստացվեց, և ես գոհ եմ հանդիպման արդյունքներից։ Ձեռք է բերվել համատեղ աշխատանքային հարթակ ստեղծելու պայմանավորվածություն։ Այդ հարթակում նախարարությունը որսորդների ու ձկնորսների հետ համատեղ կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները»,- ասաց Սարիբեկյանը։

Նա նաև հավելեց`որպեսզի օրենքները չմնան թղթի վրա, դրանք պետք է քննարկվեն որսորդների հետ։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել օրենսդրական կարգավորումներում ներառել հանդիպման մասնակիցների բոլոր առաջարկները։