Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ալբանիայի թիմին

Հայ բասկետբոլիստները պայքարում են Եվրոպական ուղեգրի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում այսօր Երևանում Հայաստանի հավաքականը հաղթել է Ալբանիայի հավաքականին՝ 84:65 հաշվով:

Խաղի ընթացքում մեր ընտրանին առավելություն ուներ բոլոր քառորդներում։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 5 միավորով առաջ անցավ խմբի առաջատար 4 միավոր ունեցող Դանիայից։