«Սպիտակ արջ» Ալեքսանյանը հաղթեց Կիևի միջազգային մրցաշարում

Մրցաշարի եզրափակչում հայ ըմբիշը 3-0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի —Sputnik. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարավ Կիևում ընթացող 22-րդ ավանդական ըմբշամարտի միջազգային մրցաշարում։

Մինչև 97 կգ քաշային կարգում աշխարհի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակ տանելով` հասել է երզափակիչ, որտեղ մրցել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ ու հաղթանակի հասել 3-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:

Կիևի միջազգային մրցաշարն անցկացվում է 1994 թվականից և աշխարհի փոքր առաջնության ոչ պաշտոնական կարգավիճակ ունի։ Այս տարի մրցումներին կմասնակցի 500 մարզիկ աշխարհի 35 երկրից։ Մրցաշարն անցկացվում է փետրվարի 23-25-ը երեք մարզաձևերում` հունահռոմեական, ազատ և կանանց ըմբշամարտերում։