Հայ 4 ըմբշամարտիկները միանգամից 4 բրոնզե մեդալ են նվաճել

Կիևում այսօր ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները: Մրցումային վերջին օրը հայ ըմբիշները պայքարում էին միայն բրոնզե մեդալների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Մինչև 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Դենիս Չեբանովի նկատմամբ:

Կարապետ Չալյանը, որը հանդես է գալիս մինչև 77 կգ քաշային կարգում, երրորդ տեղի համար պայքարում 8-4 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Հասան Ալիևին:

Մինչև 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 12-8 հաշվով հաղթեց ուկրաինացի Սեյմոն Նովիկովին:

Նույն քաշային կարգում Արթուր Շահինյանը հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Շիշմանին և նվաճեց այդ քաշային կարգի երկրորդ բրոնզե մեդալը: