Ողբերգական դեպք Երևանում. տաքսու վարորդին կախված են գտել ավտոտնակում

44 տարեկան տաքսիստին կախված են գտել իր շենքի բակում գտնվող ավտոտնակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Շենգավիթի բաժնին հայտնել է, որ կանչով մեկնել է Մանանդյան 1/2 շենքի բակ, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է տղամարդու կախված դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոտնակում կախվածը նույն շենքի բնակիչ, 44-ամյա Գոռ. Գ.-ն է:

Կայքի տեղեկություններով` նա ամուսնացած էր, աշխատում էր որպես տաքսու վարորդ: