Թինա Կանդելակին խոստովանել է` ինչու երբեք մարմնագույն զուգագուլպա չի հագնի

Հայտնի հաղորդավար Թինա Կանդելակին Instagram–ի իր գրառմամբ մեծ իրարանցում է առաջացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հանրահայտ հաղորդավարուհի և պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ի բաժանորդներին ասել է` ինչու երբեք մարմնագույն զուգագուլպա չի հագնի։

«Ես որոշակի կանոններ ունեմ, որոնց հետևում եմ հագուստ ընտրելիս։ Օրինակ` ես ԵՐԲԵՔ մարմնագույն զուգագուլպա չեմ հագնի։ Զզվելի է։ Այդ գույնի ու այդ փայլի մեջ կենտրոնացած է կնոջ թառամումը», — գրել է Կանդեկալին։

Կանդելակիի հրապարակումը բուռն քննարկումների թեմա է դարձել և հինգ ժամվա ընթացքում ավելի քան 17 հազար «հավանություն» է ստացել։

«Հուսով եմ` «մարմնագույն» ասելով նկատի չունեք թափանցիկը` առանց փայլի։ Պաշտում եմ, երբ զուգագուլպաները չեն զգացվում ոտքի վրա, այդ պատճառով շատ հազվադեպ եմ սևը հագնում։ Ես ահռելի քանակությամբ, ամեն տեսակի զուգագուլպա ունեմ», — գրել է luckysovenok։

Ոմանք սատարել են Թինային. «Մարմնագույնով մարդ անշուք տեսք է ունենում», — գրել է բաժանորդներից մեկը։

«Իսկ ինձ համար սև զուգագուլպան սուգ է, նույնիսկ ավելի վատ», — գրել է valentyna.kachan-ը։

Թինա Կանդելակին ծնվել է 1975 թվականի նոյեմբերին Թբիլիսիում։ Հայրը` Գիվի Կանդելակին, տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը` բուժաշխատող։