Աշխարհը պայթեցրած հայկական «ռումբը» կամ «Մի գնա» երգի հինգ տարբերակը

Հայտնի չէ, թե որն է «Մի գնա» երգի գաղտնիքը, բայց պարզ է մի բան, որ այն շարունակում է շրջել աշխարհում ու նորանոր մադկանց գրավել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը շարունակում է գրավել աշխարհը և արդեն հիթ է դարձել բազմաթիվ երկրներում։

Այն արդեն հասել է Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ֆրանսիա…

Ֆրանսիա

Այս տարի սոցիալական կայքերը պայթեցրեց «Մի գնա» երգի նոր տարբերակը` ֆրանսիացի մեգաաստղ Maître Gims-ի կատարմամբ։ Գիմսը ձայնագրել էր Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգի քավեր տարբերակը։

Ադրբեջան

Երգիչ Սպիտակցի Հայկոյի և ռեփեր Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը հասավ «անառիկ» Ադրբեջան։ MI GNA'ya Türklerin ve Azerbaycanlıların dudaklarından vurun» անվանումով տեսանյութում երևում է, թե ինչպես են հարևանները զվարճանում հայտնի երգի տակ, որն ադրբեջանցի երգիչները կատարում են իրենց լեզվով։

Վրաստան

«Մի գնա» երգը նախորդ տարվանից լսում են նաև հարևան Վրաստանում։ Փետրվարին Armenian MUSIC անունով օգտատերը երգի քավերների տեսահավաքածու է հրապարակել` անվանելով այն «Մի գնա»։

ԱՄԷ

Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը բառացիորեն «պայթեցրել» է Դուբայի ակումբներից մեկի պարահրապարակը։ Դահլիճը երգել է լիբանանցի հայտնի երգիչ Չադի Բասարի (Chadi Bassar) հետ։

Թուրքիա

Թուրքիայում հայկական հիթը մեծ տարածում ստացավ դեռևս 2017 թվականի ամռանը։ Նույնիսկ երգի թուրքական տարբերակը հայտնվեց` երգիչ Բերաթ Տոսկեզի, նաև հայտնի դերասան ու երգիչ Օզջան Դենիզի կատարմամբ։