Մխիթարյանի մասին խոսել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոբեր Պիրեսը. «Նա մաեստրո է»

Աշխարհի չեմպիոնը Հենրիխ Մխիթարյանին կատարյալ խաղացող է համարում«Արսենալի» համար, իսկ նրա տրանսֆերային գործարքը փառահեղ է անվանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի մաեստրո է, որը սիրում է ստեղծագործել, «Արսենալի» համար նա կատարյալ խաղացող է։ Այսպիսի գնահատական է տվել ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռոբեր Պիրեսը BTSport-ի հետ զրույցում։

Պիրեսը, որը փայլել է «Արսենալի» խաղերում ու 2003-2004 թվականների խաղաշրջանում «անհաղթների» կազմում է եղել, համոզված է, որ Մխիթարյանի գալը լիովին կփոխհատուցի Ալեքսիս Սանչեսի գնալը։

«Ես այդպես եմ ասում ոչ այն պատճառով, որ նա արդեն «Արսենալում» է։ Ես նախկինում էլ էի նրան հավանում, երբ նա դորտմունդիցների թիմում էր խաղում», — նշել է նա։

Պիրեսի կարծիքով` Հայաստանի հավաքականի ավագի խաղաոճը համահունչ է «Արսենալի» մարտավարությանը։

«Նա մաեստրո է։ Սիրում է արարել։ Միշտ ուզում է աջակցել մարզիներին, թիմի համար խաղալ, ձգտում է լավ օգնական լինել, էգոիստ չէ։ Այդպիսի խաղաոճը շատ հարմար է «Արսենալի» համար»,- ասել է Պիրեսը։

Հայ-թուրքական ֆուտբոլային հարաբերություններ. Մխիթարյանը հրաժարվե՞լ է Օզիլի հետ խաղալուց

Նա անդրադարձել է նաև Մխիթարյանի ու Օբամեյանգի հարաբերություններին։

«Օբամեյանգը շատ լավ էր խաղում «Բորուսիայում», իսկ Մխիթարյանի հետ կապը պարզապես անիրական էր։ Կարծում եմ` նույնը կլինի նաև «Արսենալում»», —ասել է Պիրեսը։

Ռոբեր Պիրեսը ֆրանսիական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Նա «զինագործների» «անհաղթ» կազմի առանցքային խաղացողներից էր։ 2003/04 թվականներին նրանք առանց պարտությունների են անցկացրել Պրեմիեր Լիգայի խաղաշրջանը։ Նա ներառված է ՖԻՖԱ 100 ցանկում։