ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
«Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փոփոխությունը կգործի 2018 թվականի փետրվարի 25-ից։
Изменение организации дорожного движения на улице Парпеци - между улицами Туманяна и Арами - схема