Արարատի մարզում կորած երեխային մահացած գտան

Փրկարարները 2 տարեկան փոքրիկի դին գտել են ջրանցքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Արարատի մարզի Բուրաստան գյուղում ժամեր առաջ կորած փոքրիկին մահացած են գտել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ժամը 22:20-ին փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 2016 թ. ծնված Ա. Ս.-ի դին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փետրվարի 24-ին, ժամը 19:07-ին ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: