Ի՞նչ է կատարվել սահմանին. Ադրբեջանն Արցախի ուղղությամբ ավելի քան 3000 կրակոց է արձակել

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է շաբաթը` նշելով, թե Ադրբեջանն ինչ զինատեսակներ է կիրառել արցախյան դիրքերի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:

«Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ)»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: